Հունիսի 6-ին Նինոծմինդա քաղաքի Վրացական փողոցում խցանվել է կոյուղագիծը:
Ներկա պահին Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարող ընկերությունը անցկացնում է վերականգնողական աշխատանքներ: Ընկերության աշխատակիցների խոսքով՝ խնդրի առաջացման պատճառը բնակիչների անփույթ վերաբերմունքն է, մասնավորապես բնակիչները գոմաղբի կոյուղին կապել են կենտրոնական կոյուղագծին, ինչի արդյունքում այն խցանվել է: Հիշեցնենք, որ միայն Վրացական փողոցում չէ, որ նման խնդիրներ են առաջանում կոյուղագծի հետ, քաղաքի մյուս փողոցներում նույնպես նույն իրավիճակն է տիրում և բոլոր դեպքերում էլ հիմնականում բնակիչներն են պատճառը:
Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները կոչ են անում բնակիչներին բարեխղճորեն վերաբերվել կոյուղագծերին և մաքրություն պահպանել:
Բորիս Ղարսլյան