
39-ամյա Մուրթազ Ռուստամովի դին հայտնաբերվել է Լագոդեխիի մունիցիպալիտետի Կաբալի գյուղի գերեզմանատանը 4 ամիս տեւած որոնումներից հետո։
Ըստ մահացածի հարազատների՝ դիակի վերջույթները կտրված են եղել։
Ըստ տեղացիների՝ մի քանի օր առաջ նախ հայտնաբերվել է տղամարդու հեռախոսն ու անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ավելի ուշ՝ մարմինը։
Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն։