Ղոնիի մունիցիպալիտետի (Իմերեթի շրջան) Գուբի գյուղում ճանապարհատրանսպորտային պատահարից երկու երիտասարդ է մահացել, հայտնում է Rustavi 2-ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ նրանք վարել են մեծ արագությամբ, ինչի հետեւանքով մեքենան բախվել է ծառին։ Վարորդը և ուղևորը տեղում մահացել են։ Վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի «Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը կամ տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ» հոդվածով։