
Քիմը, Քորթնին, Քլոե Քարդաշյանը, Քրիս Ջեները, Քայլին և Քենդալն ընտանիքներով արագ լքել են իրենց առանձնատները՝ հրդեհի տարածման սպառնալիքի պատճառով։ Լոս Անջելեսի վերին և Վենտուրա շրջանի սահմանների համար արտակարգ տարհանման հրաման է տրվել, գրել են ԶԼՄ-ները։
Կալիֆոռնիայում զոհերի թիվը հասել է 11-ի: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ենթադրյալ հրկիզող է կալանավորվել:
Քիմ Քարդաշյանն ակտիվորեն օգնում է հրդեհներից տուժածներին։ Ռեալիթի հեռուստաաստղը հագուստ է նվիրել իր SKIMS ապրանքանիշից։