
Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում է CNN-ը։ Արյվել է մոտ 157 հազար 83 քառակուսի կիլոմետր տարածք։ Տարհանված մարդկանց թիվը հասել է 153 հազարի։
Ներկայումս Լոս Անջելեսի տարածքում շարունակում են 6 խոշոր հրդեհներ մոլեգնել։
Հրշեջները հայտարարել են, որ կարողացել են երկու ամենախոշորները մասնակի տեղանյացնել և վերահսկողության տակ վերցնել Ալտադինա և Փասիֆիկ Փալիսեյդս շրջաններում։
Օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ քամու արագությունն այս օրերին պիտի նվազի, ինչը փոքր-ինչ կհեշտացնի հրշեջների աշխատանքը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ տեղի ունեցողն իրեն պատերազմի տեսարան է հիշեցնում։ Նա խոստացել է, որ դաշնային կառավարությունը 6 ամսվա ընթացքում կփոխհատուցի կորուստները։