ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամոթալի է համարում «Meta»-ի որոշումը՝ դադարեցնել փաստերի ստուգման ծրագիրը։
Բայդենն ասել է, որ այս քայլը միլիոնավոր մարդկանց թույլ կտա կարդալ բաներ, որոնք պարզապես չեն համապատասխանում իրականությանը:
«Սա լիովին դեմ է այն ամենին, ինչը ներկայացնում է Ամերիկան։ Մենք ուզում ենք ասել ճշմարտությունը: Մենք՝ որպես ազգ, միշտ չէ, որ դա արել ենք։ Մենք ուզում ենք ձեզ ասել ճշմարտությունը: Այն միտքը, որ միլիարդատերը կարող է ինչ-որ բան գնել և ասել. Գիտե՞ք ինչ: Մենք այլևս չենք պատրաստվում փաստերի ստուգում իրականացնել: Այս պահին միլիոնավոր մարդիկ առցանց կարդում են տարբեր տեղեկություններ: Սա ուղղակի ամոթալի է»,- ասել է Ջո Բայդենը։
Ի գիտություն ձեզ, «Meta» ընկերությունը նախատեսում է չեղարկել իր փաստերի ստուգման ծրագիրը սոցիալական հարթակներում։ Ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ասել է. «Փաստերը ստուգողները քաղաքականապես կողմնակալ են եղել և ավելին են արել վստահությունը ոչնչացնելու համար, քան ստեղծել են»: