Մեծ Գոնդուրա գյուղի Մշակույթի տանը տեղի ունեցավ հեբելյանական երեկո՝ նվիրված Թելման Շիրինյանի ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 50 ամյակին:
Թելման Շիրինյանին շնորհավորելու էին եկել նրա կոլեգաները, ընկերները և համագյուղացիները: Երեկոյի ընթացքում հնչեցին մաղթանքներ և շնորհավորանքներ՝ ուղղված հոբելյարին: Հնչեցին նաև ժողովրդական և էստրադային երգեր, իր ելույթներով հանդիսատեսին ուրախացրեց նաև հոբելյարը:
Երեկոյի կազմակերպման հովանավորն էր Թելման Շիրինյանի համագյուղացի և Իժեվսկի Հայ համայնքի ղեկավար Մնացական Առաքելյանը:
Մանրամասները դիտեք ստորև տեղադրված տեսանյութում.
Գարուշ Արզումանյան