«Յանի փարա ունեինք, տուրը տվինք»․ Հետամանորյա տրամադրությունը Նինոծմինդայում

«Յանի փարա ունեինք, տուրը տվինք»․ Հետամանորյա տրամադրությունը Նինոծմինդայում

Ամանորյա ծախսերը թանկ են նստել բնակիչների վրա։ Ինչպես նշում են Նինոծմինդայի բնակիչները, տրամադրություն չունեն։ Դա է վկայում NOR-ի հարցումը։

Հունվարի 13-ին NOR ռադիոկայանը վերսկսեց իր աշխատանքը, որը համընկավ հին Ամանորի հետ։

NOR-ի լրագրողները Նինոծմինդայի բնակիչների մասնակցությամբ անցկացրեցին հարցում, թե ինչ տրամադրություն է Ամանորից հետո և նշում են արդյոք հին Նոր տարին։ Բնակիչները մեր հետ զրույցում ասացին, որ ողջ գումարը ծախսել են Ամանորին, հիմա էլ տրամադրություն չունեն։ Բնակիչներից մեկը ասաց․«Ողջ գումարը ծախսեցինք Ամանորին մի օրվա և մի ամսվա համար, ամեն օր էլ Նոր տարի է, մի բաժակ խմեցիր՝ կլինի Նոր տարի։ Այդ ինչ հիմարություն է։ Հին Նոր տարին էլ մենք հներս գիտենք և միշտ էլ նշում ենք»։

Մեկ այլ բնակիչ նշեց․ «Եթե ասեմ, թե ինչպես ենք անցկացրել Նոր տարին, ասեմ շատ վատ, սխալ կլինի, կարելի է ասել բավարար։ Այն ծախսերը որը կապված է Նոր տարվա հետ, մարդուն մտահոգություն է պատճառում։ Նոր տարվանից հետո շատ վատ տրամադրություն է, ծախսերը որոնք կատարվել են Ամանորի համար, ինչ-որ կերպ պետք է փակենք»։

Բնակիչների հետ հարցման մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Հետամանորյա տրամադրություն

Ըստ հուլյան տոմարի՝ հունվարի 13-ին նշվում է Հին Նոր տարին: Հին և նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։ Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին։ Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Մի շարք երկրներում, ըստ ավանդույթի՝ ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին: