
Նինոծմինդա-Սաթխա ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է թռել ճանապարհից։
NOR ռադիոկայանը Նինոծմինդայի հիվանդանոցից տեղեկացավ, որ շատ թեթև մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու երիտասարդ։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այսօր` հունվարի 13-ի կեսօրին։
Այլ մանրամասներ հայտնի չեն։