Թորիա և Ղաուրմա գյուղերը չունեն գիշերային լուսավորություն

Թորիա և Ղաուրմա գյուղերը չունեն գիշերային լուսավորություն

Թորիա և Ղաուրմա գյուղերի հիմնական խնդիրներից է գիշերային լուսավորության բացակայությունը:

Դեռևս անցյալ տարի Թորիա գյուղում նախատեսված էր անցկացնել գիշերային լուսավորություն, բայց այդ նախագիծը չիրականացվեց: Բնակիչները մեզ պատմեցին, որ հնարավոր չէ հյուր գնալ հարևաններին և հարազատներին առանց լապտերի, քանի որ վախենում են սայթաքել և ընկնել: Այս գյուղն ունի 120 ընտանիք:

Ղաուրմա գյուղը նույնպես չունի գիշերային լուսավորում: “Ինչով է մեր գյուղը տարբերվում մյուս գյուղերից, որ լուսավորություն չի անցկացվում: Մունիցիպալիտետի ղեկավարությունից խնդրում ենք, որ մեր գյուղին էլ բավարար ուշադրություն դարձնեն՛՛,- նշեց գյուղի բնակչուհիներից մեկը:

Ինչպես տեղեկացանք Ղաուրմա գյուղի գամգեբելիի պաշտոնակատար Ռոման Մկրտչյանից, գիշերային լուսավորման համար կա նախագիծ, որը կյանքի կկոչվի մոտ ամիսների ընթացքում:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանն էլ իր հերթին նշեց, որ այս տարի 138 հազար լարի է նախատեսված Ղաուրմա, Փոկա, Ուչմանա, Փարվանա, Մեծ Խանչալի, Կաթնատու, Օրլովկա, Փոքր Առագյալ, Մեծ Գոնդուրա և Դիլիֆ գյուղերում գիշերային լուսավորություն անցկացնելու համար:
Մանրամասները լսեք մեր նյութում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting