Թոշակառուները գոհ են պետությունից։ Չնայած կենսաթոշակների բարձրացմանը՝ դժգոհում են ապրանքների և դեղորայքների թանկացումից։
Հունվարի 14-ին NOR ռադիոկայանի լրագրողները անցկացրեցին հարցում թոշակառուների հետ։
«Պետությունից շատ գոհ ենք, ամեն տարի մեր թոշակները բարձրացնում է, շատ շնորհակալ ենք, եթե այս թանկությունը չլինի, թոշակները մեզ բավարարում է»։
Մեկ այլ բնակիչի խոսքով, ստացած թոշակը ծախսվում է դեղորայքի վրա։ Եթե դեղատուն չգնան կբավականացնի։ Թոշակառուն նշեց․ «Քիչ է թե շատ, լավ է, գոնե թոշակառուներիս օգնություն տան»։
Մանրամասները աուդիոնյութում
2025 թվականի հունվարի 1-ից Վրաստանում թոշակները բարձրացել են 35 լարիով՝ մինչև 350 լարի 70 տարեկանից ցածր թոշակառուների համար, իսկ բարձր լեռնային շրջաններում՝ 420 լարի: 70 տարեկանից բարձր թոշակառուների համար թոշակը 450 լարի է, իսկ լեռնային շրջաններում՝ 540 լարի: Ինչպես նաև թոշակների բարձրացումը վերաբերվում է առողջական խնդիրներ ունեցող անձանց։