
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax- ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ցանկանում, և Թրամփը ինքն էլ կցանկանար հանդիպել «շատ արագ», բայց նախ ինքը պետք է ստանձնի պաշտոնը։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։
Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, եւ կողմերը պատրաստվում են նման հանդիպման։
Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է նախագահ Պուտինի բաց լինելու մասին միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի հետ շփումների համար։