Պայթուն Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում

Պայթուն Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում

Օրթաճալայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ըստ տարածված տեղեկատվության՝ պայթյունը ենթադրաբար տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:

Ինչպես հայտնել են «Առաջին ալիք»-ին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է: Չորս տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Ենթադրաբար պայթյունը տեղի է ունեցել շենքի 4-րդ հարկում: Պայթյունի հետևանքով փլուզվել են բնակելի շենքի ճակատամասն ու պատերը:

Ականատեսների խոսքով՝ շենքում ապրում են փախստականներ:

Այս պահին շենքում բնակվող բնակիչների մի մասին ժամանակավոր բնակության վայր են տեղափոխում: