Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն ասել է, որ ժամանակն է սկսել մտածել, թե ինչպես օգնել վրաց ժողովրդին հետ ստանալ իրենց գողացված ձայները։
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որին մասնակցել է նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, նա հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է Վրաստանում, միայն տեղական նշանակություն չունի։
«Երեք կարևորագույն հարցերն են՝ չճանաչելը, պատժամիջոցները և նոր ընտրությունները։
Չճանաչում
«Վրացական մղձավանջը» օրինականություն է փնտրում, ուստի կարևոր է խուսափել այցելություններից:
Պատժամիջոցներ
Հասկանալի է, որ դա դժվար է, բայց ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ Վրաստանի ժողովրդավարական և եվրատլանտյան ապագան խաթարելու համար:
Նոր ընտրություններ
ժամանակն է մտածել, թե ինչպես օգնել վրացիներին ստանալ իրենց գողացված ձայները. «Ուրիշ ճանապարհ չկա»,- ընդգծել է նա։
Ի պատասխան՝ Մարտա Կոսն ասել է, որ պետք է ավելին անել Վրաստանին օգնելու համար: Նա ասել է, որ Վրաստանը կլինի «իմ առաջնահերթությունների ցանկի առաջին տեղում», և որ Յուկնևիչենեի նշած երեք հարցերը կլուծվեն. «ամեն ինչ կախված է անդամ երկրներից, բայց մենք արդեն քննարկում ենք դա»:
Տարածում է` Sovanews.tv-ն.