
Խաղաղ ցուցարարների շարունակվող ճնշումները, այդ թվում՝ լրագրողների և ակտիվիստների կալանավորումը Վրաստանում, անընդունելի են, ասվում է Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Էստոնիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին։
«Խաղաղ ցուցարարների շարունակվող ճնշումները, ներառյալ լրագրողների և ակտիվիստների կալանավորումը Վրաստանում, անընդունելի են»։ «Էստոնիան՝ որպես ԶԼՄ-ների ազատության կոալիցիայի համանախագահ, կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր լրագրողներին, ովքեր անարդարացիորեն ձերբակալվել են Բաթումիում և Թբիլիսիում», – ասվում է Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։