Ժդանովականի աշակերտները վերադարձան գյուղ․ Որտե՞ղ են շարունակելու դասապրոցեսը

Ժդանովականի աշակերտները վերադարձան գյուղ․ Որտե՞ղ են շարունակելու դասապրոցեսը

Այսօր՝ հունվարի 15-ին Վրաստանում վերսկսվեց դասապրոցեսը ձմեռային արձակուրդներից հետո։ 2024 թվականի սեպտեմբերին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովականի հանրային դպրոցը համարվեց վթարային և չի գործում մինչև օրս։

Սեպտեմբերից աշակերտները հաճախում էին Սամեբայի հանրային դպրոց։ Մեզ հասած տեղեկություններով՝ այսօր արդեն Ժդանովականի հանրային դպրոցի աշակերտները տեղափոխվել են գյուղ՝ դասերը գյուղում շարունակելու համար։ Այլ աղբյուրներից ստացած տեղեկությամբ՝ դասերը շարունակվելու են վարձակալված տներում։

NOR-ին հասած տեղեկությունները ճշտելու համար մենք կապ հաստատեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովականի հանրային դպրոցի տնօրեն Քեթեվան Գումբեռիձեի հետ։

Տնօրենը պատասխանեց, որ աշակերտները դպրոցում չեն շարունակելու դասերը, այլ տեղափոխվում են Ժդանովականի երկու բնակելի տներ, որտեղ մարդ չի բնակվում։

Պարզելու համար, թե

  • Որքա՞ն ժամանակով են այնտեղ շարունակելու դասապրոցեսը․
  • Որքա՞ն է տների վարձակալության արժեքը․
  • Ո՞վ է ֆինանսավորում․
  • Ի՞նչ փուլում են գտնվում դպրոցի վերանորոգման աշխատանքները․

Այս և այլ հարցերի պատասխաններ դեռ պարզ չեն։ Հայտնի չէ, թե ինչ փուլում է գտնվում դպրոցի վերանորոգման աշխատանքները, և որքան ժամանակով են աշակերտները շարունակելու դասապրոցեսը այդ վարձված տներում։ Ինչպես նաև հայտնի չէ տների վխրձակալության արժեքը և ում կողմից է կատարվելու ֆինանսավորումը։

Այն հարցերը, որոնց պատասխանը տնօրենին հայտնի չէր, նա խնդրեց դիմենք Նինոծմինդա քաղաքի Ռեսուրս կենտրոն։

Հիշեցնենք, որ Ժդանովականի հանրային դպրոցը սեպտեմբերի 24-ին՝ ուսումնական տարվա մեկնարկից 8 օր անց հայտարարվել էր վթարային և մինչև օրս փակ է։ Աշակերտները հաճախում էին Սամեբայի հանրային դպրոց, որը Ժդանովական գյուղից հեռու է մոտ 2-3կմ ։ Հատկապես ձմռան խիստ պայմաններին դժվար է հասնել Սամեբա։

2024 թվականի սեպտեմբերին NOR ռադիոկայանը Վրաստանի Կրթության և գիտության նախարարությանը տեղյակ պահելու համար և որոշակի տեղեկատվություն ստանալու համար պաշտոնական նամակով դիմել էր նախարարություն։ Նամակում նախարարությունից չեն պատասխանել դպրոցի վերանորոգման կամ նոր դպրոցի կառուցման մասին NOR ռադիոկայանի հնչեցրած հարցին։ Կրթության և գիտության ​​ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը Ժդանովակխն գյուղի դպրոցի համար այլընտրանքային տարածք էր փնտրում։ Որպեսզի աշակերտները հարևան գյուղից վերադառնան Ժդանովական, դասապրոցեսը գյուղում շարունակեն։

Դիտեք նաև նախորդ նյութերը․

21-րդ դարում Ժդանովականի դպրոցը փակվում է վթարային լինելու պատճառով

Որտե՞ղ են շարունակելու ուսումը Ժդանովականի հանրային դպրոցի աշակերտները

ԿԳ նախարարության պատասխանը Ժդանովականի դպրոցի մասին NOR-ի նամակին