Այսօր` հունվարի 15-ին Radio NOR -ի լրագրողները, այցելելով Նինոծմինդայի խանութներ, փորձեցին պարզել, թե արդյոք խանութում կա սննդամթերքի գների աճ։
Համեմատելով անցած ամիսների հետ՝ գնաճ այնուամենայնիվ եղել է, ինչը պայմանավորված է Ամանորով։
Այժմ հունվար ամիսն է, սակայն կրկին նկատվում է ալյուրի և շաքարավազի գնաճ։ Այցելելով խանութներ՝ պարզեցինք ալյուրի, շաքարավազի, ձեթի մակարոնեղենի գները։
Մեկ պարկ ալյուրի արժեքը, եթե այն ժամանակ մինչև 55 լարի էր, այժմ այն արժե 65 լարի, մեկ պարկ շաքարավազի արժեքը 134 լարի էր, այժմ 150 լարի է, 5 լիտրանոց ձեթի գինը 18 լարիից դարձել է 22,50 – 23 լարի, 5 կիլոգրամ մակարոնի գինը արժե 10 լարի։
Այս թեմայով Նինոծմինդայում հարցում անցկացրեցինք բնակիչների մասնակցությամբ։
Բնակիչների մեծ մաասը տեղյակ չէին գներից, քանի որ Ամանորից հետո առևտուր չեն կատարել, ոմանք դժգոհեցին, ասելով, որ թանկ է սննդամթերքը և թանկացումներ միշտ էլ կան, որոշներն էլ, համեմատելով դրսի գների հետ, գոհ են այստեղի գներից՝ ասելով մի բան էլ տեղում էժան է։
Բնակիչների կարծիքները ավելի մանրամասն լսեք աուդիոնյութում․