Նորացված 5 լարիանոցը շուտով շրջանառության մեջ կմտնի

Նորացված 5 լարիանոցը շուտով շրջանառության մեջ կմտնի

2017 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանի Ազգային բանկի կողմից շրջանառության մեջ կմտցվեն նորացված 5 լարիանուց թղթադրամները: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը

Այս մասին հունիսի 7-ին անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի Ազգային բանկի տնօրեն Կոբա Գվենետաձեն.

«Լարիի թղթադրամների նորացման գործընթացը շարունակվում է: Նորացված 20, 50 և 100 լարիանոցներին կավելանա նաև 5 լարիանոցը»,- նշել է Ազգային բանկի տնօրենը:

Նորացված թղթադրամի առաջնամասում պատկերված կլինի Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի առաջին մասնաշենքը, ինչպես նաև Ջավախիշվիլիի պատկերը, հետևի կողմում պատկերված կլինեն Նիկո Փիրոսմանիի կտավները:

Նորացված թղթադրամների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներկայացված են www.ganakhlebulilari.ge կայքում:



Opinion, pooling and voting