
Գուրջաանիում թրեյլեր է շրջվել, կա տուժած. Քիչ առաջ Բակուրցիխե-Թբիլիսի ճանապարհին՝ Բարժիսխևիի մերձակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Ականատեսների վկայությամբ՝ թրեյլերի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, սահել և մխրճվել մի խումբ մեքենաների մեջ։ Արդյունքում 4 մարդ տեղում մահացել է, մեկը՝ ծանր վիրավորվել։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։