Վերընտրությունների մասին խոսք լինել չի կարող, վրաց ժողովուրդը հստակ արտահայտել է իր կամքը.Իրակլի Կոբախիձե

Վերընտրությունների մասին խոսք լինել չի կարող, վրաց ժողովուրդը հստակ արտահայտել է իր կամքը.Իրակլի Կոբախիձե

«Նոր ընտրությունների մասին խոսք լինել չի կարող այն պայմաններում, երբ վրաց ժողովուրդը շատ հստակ արտահայտել է իր կամքը», – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իշխող թիմի և ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցության արդյունքների միջև կա գրեթե հնգապատիկ տարբերություն, հետևաբար վերընտրվելու մասին խոսք լինել չի կարող։

«Ի՞նչ վերընտրությունների մասին է խոսքը, երբ ընտրություններն անցել են միանգամայն պատշաճ, և վրաց ժողովուրդը շատ հստակ արտահայտել է իր կամքը։ Այս ընտրություններում մենք հաղթեցինք շատ մեծ տարբերությամբ։ Ուստի Եվրամիության նման դիրքորոշումն ինձ չի զարմացնում։

«Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը հոդվածում գրել է, որ «դժվար թե լինի համաձայնեցված ճնշում Եվրամիության կողմից՝ 2024 թվականի հոկտեմբերին խորհրդարանական ընտրությունները վերսկսելու համար»: