Դիտահորի թերի կատարած աշխատանքը խնդիրներ է ստեղծում հարևանությամբ աշխատող մարդկանց համար

Դիտահորի թերի կատարած աշխատանքը խնդիրներ է ստեղծում հարևանությամբ աշխատող մարդկանց համար

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցի դիտահորը գտնվում է անմխիթար վիճակում։

Կարի գործարանի դարպասների և գազամատակարարող ընկերության դիմաց գտնվող դիտահորը գտնվում է կիսափլուզված վիճակում և խանգարում է մարդկանց տեղաշարժին։ Ինչպես նշում են գազմատակարարող ընկերության աշխատակիցները, անգամ մեքենաները չեն կարողանում կայանել այստեղ և եթե անցորդը, չիմանալով անցնի տվյալ հատվածից, կարող է ընկնել դիտահորը։

Գազամատակարարող ընկերության աշխաատակիցները դիմել են NOR ռադիոկայանի խմբագրություն՝ լուսաբանելու խնդիրը:

Ինչպես նշեցին նրանք, դիմել են ջրամատակարարման ընկերության աշխատակիցներին, վերջիններս եկել են բացել դիտահորը, հանել են օղակը կրկին փակել ՝ ասելով մենք պարտավոր չենք վերանորոգել, ձեր դիտահորն է, դուք էլ վերանորոգեք ։

NOR-ի լրագրողը փորձեց կապ հաստատել ջրամատակարարող ընկերության հետ, որպեսզի ճշգրիտ տեղեկանանք ինչ քայլեր են ձեռնարկվելու հետևյալ խնդրով։

Զանգահարեցինք ջրամատակարման ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեին, սակայն չկարողացանք կապ հաստատել, փոխարենը կապ հաստատեցինք նաև ջրամատակարարող ընկերության աշխատակից Վանո Գելաշվիլիի հետ։ Վերջինս էլ նշեց, որ ինքը արձակուրդի մեջ է, ուրիշ հեռախոսահամար կտրամադրի մեզ։ Իսկ այնուհետև նա հետադարձ կապի դուրս չեկավ մեզ հետ և որևէ հեռախոսահամար չտրամադրեց։

Աշխատակցի խոսքը աուդիոնյութում․

Radio NOR · Նինոծմինդա քաղաքի՝ Պուշկին փողոցի դիտահորը գտնվում է վատ վիճակում

Հարկ է նշել որ քաղաքում կան այլ դիտահորեր, որոնք գտնվում են վատ վիճակում․

Նյութը թարմացվում է։