Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն տեղեկացրել է, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին առաջիկայում կնշանակի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը։ Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:
Նա նշել է, որ հարցի շուրջ խորհրդակցություններն արդեն սկսվել են:
Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ինչպես է նախագահը գնահատում «Վրացական երազանք»-ից Թբիլիսիի քաղաքապետի հնարավոր թեկնածու Կախա Կալաձեի առաջադրումը։ Միշվելաձեն նկատել է, որ նախագահի աշխատակազմը թեմայի շուրջ մեկնաբանություններ չի անում: