Նինոծմինդա քաղաքում իրականացվում են շինաշխատանքներ նոր մանկապարտեզի բացման համար:
Երկրորդ մանկապարտեզի բացման համար վերակառուցվում է Նինոծմինդա քաղաքի նախկին տպարանի շենքը: Շինաշխատանքների իրականացման համար տեղական բյուջից նախատեսված է հատկացնել 178 000 լարի: Նախագիծը կյանքի կոչելու համար 142 400 լարիի դիմաց մրցույթը շահել է անհատ ձեռներեց Աղվան Քոսյանը: Ներկայումս ինտենսիվ կերպով վերակառուցման աշխատանքներ են տարվում: Նախագծով նախատեսված է շենքի երկրորդ հարկը ամբողջությամբ վերառկառուցել, մասնավորապես վերանորոգել դրսի հատվածի աստիճանները, ճակատային մասը և շենքին կից կառուցել կաթսայատուն, իսկ առաջին հարկը կվերանորոգվի մասամբ:
Գամգեոբայի շինարարական ծառայության պետ Ռուբեն Ղազարյանի խոսքերի համաձայն՝ այս տարի շենքը ամբողջությամբ անհնար է շահագործման հանձնել, այն հնարավոր կլինի ամբողջովին վերակառուցման ենթարկել այն դեպքում, եթե մրցույթի գումարից փող ավելանա և մունիցիպալիտետի ղեկավարությունը այդ գումարը հատկացնի կրկին մանկապարտզի շենքի վերակառուցմանը: Միջոցներ չլինելու դեպքում շենքն ամբողջությամբ հնարավոր կլինի շահագործման ենթարկել 2018թ.-ին:
Նշենք, որ Նինոծմինդա քաղաքում գործում է ընդամենը մի մանկապարտեզ: Մանկապարտեզում սահմանափակ տեղերի պատճառով մյուս երեխաների ծնողները ստիպված են լինում հերթագրվել և տարիներով սպասել, թե երբ հերթը կհասնի իրենց երեխային: Այդ պատճառով մունիցիպալիտետի ղեկավարությունը որոշում է կայացրել նախկին տպարանի շենքը վերածել մանկապարտեզի, սակայն կհաջողվի այն այս տարի շահագործման ենթարկել, թե ոչ, դեռևս պարզ չէ:
Բորիս Ղարսլյան