
«Ես վստահեցրել եմ նախագահ Զուրաբիշվիլիին, որ Գերմանիան կմնա Վրաստանի հուսալի բարեկամը»,- սոցցանցում գրել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։
«Պատիվ էր ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և Մայքլ Ռոթին։ Մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես Վրաստանը կարող է հաղթահարել առկա երկակի ճգնաժամը` ինչպես ներքին, այնպես էլ Գերմանիայի, Եվրամիության և այլ երկրների հետ հարաբերություններում: Ես վստահեցրել եմ նախագահ Զուրաբիշվիլիին, որ Գերմանիան կմնա Վրաստանի հուսալի բարեկամը»,- գրել է Ֆիշերը սոցցանցում։