
X-ի իր էջում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը գրել է.
«Մենք խստորեն դատապարտում ենք Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ բռնությունները։ Սա «Վրացական երազանքի» ռեպրեսիվ մարտավարության ևս մեկ օրինակ է, որը երկիրը կթողնի մեկուսացված»,- գրել է Միլլերը։