Բնապահպանական միջոցառում Փոքր Խանչալի գյուղի դպրոցում

Բնապահպանական միջոցառում Փոքր Խանչալի գյուղի դպրոցում

Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղի հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանությանը։

CENN-ի շրջանակներում Վրաստանի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարության և Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հայտարարած ՛՛Բացահայտիր Վրաստանը՛՛ դպրոցական մրցույթի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալիի հանրային դպրոցի բնապահպան թիմը՝ 9-10-րդ դասարանցիները նախաձեռնում և իրականացնում են մի շարք միջոցառումներ։ Այսօրվա միջոցառումը կազմակերպվել էր կենսաբանության ուսուցչուհի Հայկանուշ Սիմոնյանի և կազմակերպիչ, աշխարհագրության ուսուցչուհի Սիրան Պոդոսյանի կողմից։ Դպրոցում կայացած միջոցառումը նվիրված էր շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվան։

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, գյուղապետը և բարձր դասարանների աշակերտները։ Բնապահպանները ներկայացրին, որ գյուղը, գտնվելով Ջավախքի Ազգային ցբոսայգու օժանդակ գոտում, ունի հրաշալի նախապայմաններ Էկոտուրիզմի և ակտիվ հանգստի ցարգացման համար, սակայն այս ամենին խոչընդոտում է գյուղի աղտոտված տարածքները, որոնք շաբաթօրյակներով չեն մաքրվի և գյուղապետին ներկայացնելով գյուղին սպառնացող վտանգի մասին, դրանք վերացնելու վերաբերյալ եղան մի շարք առաջարկներ։
Անցկացրած միջոցառումները հիմնականում ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը, հաճախակի կազմակերպվում են շաբաթօրյակներ դպրոցի և եկեղեցու հարակից տարածքներում, ՛՛կալեր՛՛ կոչվող դաշտում, որտեղ անցկացվում է Կաթնապուր տոնահանդիսությունը։

Ավանդույթի համաձայն՝ հանդիսության ժամանակ կազմակերպվում է մինի ակցիա, որի նպատակն է ժողովրդին տեղեկացնել երկրին սպառնացող էկոլոգիական վտանգի մասին և փորձում են որոշակի ակտիվություններով նպաստել հանրության բնապահպանական գիտակցության բարձրացմանը։

Նյութը պատրաստել է Նոր ռադիոյի կամավոր Գոհար Եսոյանը



Opinion, pooling and voting