
NOR ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ այսօր` հունվարի 17-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղում ավտոմեքենայի բախման հետեւանքով 25 և 29 տարեկան երկու երիտասարդ է զոհվել։
Տուժածները սկզբում տեղափոխվել են Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոց, որտեղ էլ գրանցվել է նրանց մահը։
Ըստ NOR-ի աղբյուրների` դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։