
Ինչպես նշել էինք երեկ երեկոյան, Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը դժվարանցանելի է բքի և քամու պատճառով, առավել բարդ իրավիճակ է Հեշտիայից Թորիա տանող ճանապարհահատվածում։
Այսօր՝ հունվարի 18-ին, Թորիայից դեպի Հեշտիա տանող ճանապարհահատվածը փակ է, որտեղ ոչ մի աշխատանք չի իրականացվել, իսկ թե երբ կմաքրվի, պարզ չէ։
Ինչպես նշեցինք, ամբողջ օրը տվյալ գյուղը կտրված է արտաքին աշխարհից, բնակիչները անգամ չեն կարողացել աշխատանքի գնալ: