
Վատ եղանակային պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94կմ-110կմ հատվածում (Փարավանայի լեռնանցք) ժամանակավորապես սահմանափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Նույն 111կմ-146կմ հատվածում Փարավանա-Նինոծմինդա կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակված է։ Այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։