
Ախալցիխեում 25-ամյա երիտասարդին, ում հարազատները երկու շաբաթից ավելի որոնում էին, գտել են մահացած։
Այս մասին tv9news.ge-ին հայտնել են մահացածի հարազատները։ Նրանց խոսքով՝ երիտասարդի դին հայտնաբերվել է Խակ գյուղի գերեզմանատան տարածքում։
Արամ Մուրադյանի որոնողական աշխատանքներում ներգրավված էին ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչներ։
Որոնումները իրականացվում էին Ախալցիխեի մունիցիպալիտետի մասշտաբով, ներառյալ Խակ և Սաձելի գյուղերի մերձակայքը։
Դեպքի առնչությամբ, թե ինչ հոդվածով է իրականացվում հետաքննությունը, դեռևս սպասում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարության մեկնաբանությանը։