Ժողովրդական Պաշտպանի գրասենյակին կից գործող Ազգային փոքրամասնությունների խորհուրդը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում իրականացնում է քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրացիայի պետական ստրատեգիայի գործողությունների պլանի մոնիթորինգ:
Ամեն տարի Ազգային փոքրամասնությունների խորհուրդը իրականացնում է այս մոնիթորինգը: Հունիսի 6-ին մոնիթորինգային խումբը անցկացրեց հանդիպում Ախալցիխեում և Ախալքալաքիում տեղական ինքնակառավարման մարմինների, ոչկառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, շրջանային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների և մանկավարժների և մշակույթի ոլորտում աշխատող անձանց հետ:
Նմանատիպ հանդիպումներ տեղի կունենան նաև հունիսի 7-ին Նինոծմինդա քաղաքում:
՛՛Մոնիթորինգից հետո կկազմվեն հաշվետվություններ և խորհրդատվություններ կտրվեն բոլոր պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին այն հարցերի շուրջ, որոնք մեծ ուշադրություն են պահանջում և առավել խնդրահարույց են:Հաշվետվությունը հասանելի կլինի ինչպես ԶԼՄ-ների, այնպես ել ոչկառավարական կազմակերպությունների համար՛՛,-նշեց Ազգային փոքրամասնությունների խորհրդի րծադիր գոքարտուղար Իզաբելլա Օսիպովան:
Նմանատիպ հանդիպումներ և մոնիթորինգ են անցկացվում Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո-Քարթլիի և Կախեթիի տարածաշրջաններում:
Անահիտ Զալալյան