Դոնալդ Թրամփը մեկնել է Վաշինգտոն՝ իր երդմնակալության արարողությանը: ԱՄՆ նորընտիր նախագահը ճամփորդել է Ջո Բայդենի կողմից ուղարկված ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։ Օդանավակայանից Թրամփը շարժվել է դեպի իր գոլֆի ակումբ, որտեղ հրավառություն է կազմակերպել մոտ 500 հյուրերի համար։
Դոնալդ Թրամփը իր երդմնակալության նախօրեին Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Capital One Arena-ում հանրահավաք կանցկացնի կողմնակիցների հետ։ Նաև հունվարի 20-ին նախատեսվում է հետերդմնակալության միջոցառում։
Սպասվող սաստիկ ցրտերի պատճառով Թրամփը որոշել է երդմնակալության արարողությունը տեղափոխել Կապիտոլիումի շենք, իսկ շքերթը Փենսիլվանիայի պողոտայից՝ Capital One Arena։
Կոնգրեսում երդմնակալության արարողության վերջին նախագահը Ռոնալդ Ռեյգանն էր: 1985 թվականին որոշում է կայացվել արարողությունը փակ տարածքում անցկացնել վատ եղանակի պատճառով։ Թրամփի երդմնակալությունը տեղի ժամանակով ժամը 12:00-ին կկատարի իր երդմնակալության ելույթը: