
Երեկ` հունվարի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում Փարվանա-Ծալկա ճանապարհահատվածում իրար են բախվել Hyundai Sonata և Ford Transit մակնիշների ավտոմեքենաները։ Տուժել է երկու մարդ։
NOR ռադիոկայանի տեղեկություններով` Շտապ օգնության ծառայությունը Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ և տղամարդու։ Կոտրված է եղել տղամարդու ոտքը և կնոջ ձեռքը։ Անհրաժեշտ բժշկական միջամտությունը ցուցաբերելուց հետո նրանք դուրս են գրվել հիվանդանոցից։
Դեպքի վայրում աշխատել է ոստիկանությունը։