Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրադադարի ռեժիմը

Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրադադարի ռեժիմը

Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմը, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը, գրում է Tert.am-ը։

 Ռեժիմը հաստատվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է փոխանցել հունվարի 19-ին ազատ արձակվելիք 3 պատանդների ցանկը:

Ցանկը ստանալուց հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Գազայում հրադադարի ռեժիմն այսօր ուժի մեջ է մտել տեղի ժամանակով 11:15-ին։

Հրադադարի հաստատման առաջին փուլն ի սկզբանե նախատեսված էր սկսել հունվարի 19-ի առավոտյան ժամը 8:30-ին, սակայն հետաձգվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը ուշացրել է երեք կին պատանդների ցուցակի հանձնումը: Ուստի Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու ժամվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել Գազայում գտնվող թիրախներին։