
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Jnews-ին հայտնեցին, որ հունվարի 17-ի երեկոյան Նինոծմինդայի Մեծ Գոնդուրա գյուղում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ինչպես Jnews-ին հայտնեցին ՆԳՆ-ից՝ գործ է բացվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի(Ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում) 6-րդ մասով (սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, որը հանգեցրել է մարդու կյանքի կորստի՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով)։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց էր տեղափոխվել մոտ 30 տարեկան երկու երիտասարդի անշնչացած մարմիները։ Մահացածները Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղից են։