ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր երդմնակալությանը հաջորդող մի քանի օրվա ընթացքում։
Ըստ խնդրին ծանոթ աղբյուրների՝ զրույցի նպատակն է քննարկել առաջիկա ամիսներին դեմ առ դեմ հանդիպելու հարցը՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման նպատակով, հայտնում է CNN-ը։
Թրամփը և նրա թիմը հույս ունեն արագ սկսել կարգավորման պլանի վրա աշխատանքը, որը կարող է իրականացվել նրա նախագահության առաջին ամիսների ընթացքում, այդ թվում՝ Պուտինի հետ ուղիղ զրույցների միջոցով:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Թրամփի ազգային անվտանգության թիմի պաշտոնյաները սկսել են աշխատել Պուտինի հետ հեռախոսազրույցի ուղղությամբ մի քանի շաբաթ առաջ, սակայն պարզ չէ, արդյոք զրույցի ամսաթիվը վերջնական որոշվել է։