Պետական կաթը տնականից թանկ է. Կաթի գնի անկումը Նինոծմինդայի գյուղատնտեսությանը մղում է կործանման

Պետական կաթը տնականից թանկ է. Կաթի գնի անկումը Նինոծմինդայի գյուղատնտեսությանը մղում է կործանման

Նինոծմինդայի շրջանում դժգոհ են կաթի գնի անկումից, որն ուղղակիորեն ազդում է գյուղի տնտեսական վիճակի վրա։ Շատ գյուղերում կաթի վաճառքը եկամտի հիմնական աղբյուրն է, իսկ գների անկումը լուրջ խնդիր է գյուղացու համար։

Հունվարի 20-ին NOR-ի լրագրողները անցկացրեցին հարցում բնակիչների հետ։ Բնակիչների խոսքով՝ նրանց միակ ապրուստը գյուղատնտեսությունն է, որը գնալով կործանման եզրին է հասնում։

Մեր հետ զրույցում բնակիչը նշեց. «Ժողովուրդն արդեն հիասթափվել է, գնալով անկում է ապրում գյուղատնտեսությունը, այս տարի միանգամից նվազել է անասնապահության ծավալները կաթի գնի պատճառով, հիմա կաթի քանակը նվազել է և արժե 1,20 լարի, կաթը շատ է լինում` էլի 1,20 լարի է։ Վերջը գալիս է այն պահը, երբ արտասահմանյան ֆերմերները գալիս են ու մեր հողերին տիրանում, մենք էլ նրանց դիմաց մշակ ենք լինելու»։

Բնակչի խոսքով, մեր շրջանում կա նաև աշխատանքի պակաս ու ստիպված անասնապահությամբ են զբաղվում, որը այլևս եկամտաբեր չէ։ «Անասնապահությունը անկում է ապրում և եկամտաբեր չէ, սովորական հանքային ջուրը 1,30 լարի է՝ կաթի գնին համաչափ։ Մարդիկ ապահովված չեն ո՛չ աշխատանքով, ո՛չ էլ անասնապահությունն է այլևս շահավետ։ Գնում ես ֆերմերների մոտ ես աշխատում , ֆերմերին էլ ձեռք չի տալիս, կաթը գին չունի, աշխատավարձն էլ քիչ է»,-ասաց մեկ այլ բնակիչ։

Այսօր NOR ռադիոկայանը ճշտեց կաթի գները տարբեր գյուղերում.

  • Սաթխայում կաթն արժե 1,20 լարի
  • Ժդանովականում՝ 1,30 լարի
  • Եֆրեմովկա գյուղում՝ 1,30 լարի
  • Գորելովկա գյուղում՝ 1,30 լարի
  • Օրլովկա 1,30 լարի
  • Մեծ Արագյալում՝ 1,30 լարի
  • Փոքր Արագյալ գյուղում՝ 1,30 լարի
  • Թորիա գյուղում՝ 1,30 լարի
  • Հեշտիա գյուղում՝ 1,30 լարի
  • Ղաուրմա գյուղում՝ 1,30 լարի

Հավելենք, որ մենք տեղեկացանք նաև պետական կաթերի գների մասին Նինոծմինդա քաղաքի խանութներում։ Տարբեր տոկոսանոց յուղայնություն ունեցող կաթ տարբեր արժեք ունի։ Օրինակ՝ 5 լարի, 5,30 լարի և 6,10 լարի։

Բնակիչների կարծիքը աուդիոնյութում.

Radio NOR · Բնակիչների կարծիքը կաթի գների մասին

Հավելյալ տեղեկություն 2024 թվականի մայիս ամսի գնային պատկերը Նինոծմինդայի մի քանի գյուղերում այսպիսին է.

  • Սաթխայում կաթի գինը արժե 1,20 լարի:
  • Հեշտիայի գյուղական համայնքում կաթի գինը նախկին 1․20 լարիի փոխարեն արժե 1 լարի։
  • Մեծ Գոնդուրա և Մամզարա գյուղերում կաթը արժե` 1 լարի:
  • Ջիգրաշեն գյուղում կաթի գինը տատանվում է 1 լարիից մինչև 1,20 լարի:
  • Օրոջալարում՝ կաթը արժե 1,20 լարի։
  • Մեծ Խանչալիում՝ կաթը արժե 1,20 լարի։
  • Փոքր Խանչալիում՝ կաթը արժե 1,20 լարի։
  • Ժդանովական գյուղում՝ կաթը արժե 1,20 լարի։
  • Գորելովկայում բնակիչները կաթը վաճառում են 1,20 լարիով։