ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին

ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում կանցկացվեն այս տարվա հոկտեմբերի 4-ին։ Գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում նաև այն ընթացակարգերի մասին, որոնք պետք է անցնեն քաղաքական կուսակցությունները դրանց մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները/կոալիցիաները հայտարարել էին, որ չեն ճանաչում ոչ «Վրացական երազանքի» կառավարությանը, ոչ էլ գերատեսչություններին, այդ թվում՝ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վավերականությունը։

Նրանք, ինչպես Վրաստանի հինգերորդ նախագահը և հասարակության մի մասը, պահանջում են նոր ընտրություններ՝ չհամաձայնվելով օլիգարխի կուսակցության հաղթանակի հետ։ Իշխանության ընդդիմախոսները պնդում են, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են և անցել էական խախտումներով։

Վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականին։ «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է 20 մունիցիպալիտետներից 19-ում և Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Փոթի և Ռուսթավի քաղաքներում։

Իսկ Ծալենջիխայում քաղաքապետ դարձավ ընդդիմադիր Գիորգի Խարչիլավան, սակայն նա հանկարծամահ եղավ 2024 թվականի նոյեմբերին։