Լիտվան Ուկրաինային է փոխանցել 4,5 հազար անօդաչու թռչող սարք, որոնց արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Անօդաչու թռչող սարքերի խմբաքանակը ժամանել է Ուկրաինա և վերջինիս ներկայացուցիչներին է փոխանցվել անցյալ շաբաթվա վերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Անօդաչու թռչող սարքերի տեսակներն ու արտադրողը նշված չեն:
Սկզբում անօդաչու թռչող սարքի մատակարարումը նախատեսված էր 2024 թվականի վերջին։ Գործընթացը հետաձգվել է իրավական ընթացակարգերի համաձայնեցման պատճառով։
«Բյուրոկրատական խոչընդոտները վերացվել են: Այժմ օգնությունը Ուկրաինային կտրամադրվի ավելի արագ»,-մեջբերում է հաղորդագրությունում պաշտպանության նախարար Դովիլ Շակալիենը:
Այս տարի Վիլնյուսը նախատեսում է Կիևին մատակարարել հակաօդային պաշտպանության սարքավորումներ, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և դրանց դեմ պայքարի համակարգեր, ընդլայնել ականազերծման միջազգային կոալիցիայի գործունեությունը, մասնակցել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորմանը:
Ուկրաինական ճգնաժամի ընթացքում Լիտվայի օգնությունը Ուկրաինային կազմել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո, ներառյալ՝ 754 միլիոն եվրոյի ռազմական օգնությունը, որը պարտավորվել է Ուկրաինային հատկացնել ՀՆԱ-ի տարեկան 0,25%-ը պաշտպանության և անվտանգության կարիքների համար: