Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ քննարկումներ կանցկացնի այսօր՝ հունվարի 21-ին։ Ինչպես հաղորդում է InterPressNews-ի թղթակիցը Բրյուսելից՝ Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանը հղումով, նախատեսվող քննարկումների թեման է՝ «Քաղաքական անկարգություններ և ընթացիկ բռնաճնշումներ» Վրաստանում և Բելառուսում։
Բանավեճը նախատեսված է Թբիլիսիի ժամանակով 16:00-ին։
Եվրախորհրդարանում բանավեճից բացի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում զեկույց կներկայացվի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների գնահատականի վերաբերյալ։
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի Ստրասբուրգում հունվարի 27-ից 31-ը։ Նստաշրջանի առաջին օրը՝ հունվարի 27-ին, զեկույց կներկայացվի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների գնահատականի վերաբերյալ։ Զեկույցի նախաձեռնողը ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ջուլիան Բուլեյն է։