Կոտրված աղբամանները, Կոմունալ ծառայության լրացուցիչ աշխատանքը և առաջիկա ծրագրերը

Կոտրված աղբամանները, Կոմունալ ծառայության լրացուցիչ աշխատանքը և առաջիկա ծրագրերը

Չնայած Նինոծմինդայի մունիցիպալիտետում և գյուղերում տեղադրված են աղբամաններ, սակայն դրանք կոտրվում և շարքից դուրս են գալիս։ Նինոծմինդայի Կոմունալ ծառայությունը շատ անգամներ նշում է, որ աղբարկղերը նախատեսված են միայն կենցաղային աղբի համար։

«Ընդհանուր կոտրվածների քանակը չգիտենք, պլաստմասե աղբամանները օրեցօր կոտրում են։ Որոնք որ հնարավոր է վերանորոգում ենք , մինչև նորերը ստանանք, այն աղբարկղերը որոնք կոտրված են , կփոխարինենք նորերով»,-ասաց Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանը։

Բացի աղբահանման աշխատանքից, Կոմունալ ծառայությունը մաքրում է նաև Նինոծմինդա քաղաքի մայթերը ձյունից։ Անդրանիկ Բդոյանի խոսքով, որտեղ հնարավոր է տրակտորն է մաքրում, իսկ նեղ տարածքները՝ օրինակ Հայոս-Քարթլոս զբոսայգին և կենտրոնական այգին մաքրում է հատուկ ձեռքի տեխնիկան։

Տեղեկացանք նաև, թե ինչ ընթացիկ ծրագրեր ունի Կոմունալ ծառայությունը 2025 թվականին։

«2025 թվականին քաղաքապետարանի շենքի մոտ աճեցվելու են սիզամարգեր, եթե կենտրոնական փողոցում չանցկացվեն ջրագծերի վերափոխման աշխատանքներ, անպայման կշատացնենք թփերը և ծաղիկները, ինչպես ամեն տարի։ Եղանակը տաքանալուն պես կսկվեն այս աշխատանքները»,-նշեց Անդրանիկ Բդոյանը։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Անդրանիկ Բդոյան

Հավելենք նաև, որ 2017 թվականից մունիցիպլիտետը սկսել է թափոնների կառավարման պլանը։ 2023 – 2027 թթ. թափոնների կառավարման պլանը ներառում է կոմունալ ընկերության կողմից իրականացվող աշխատանքները:

2023 թվականին ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տրակտոր, որն ամռանը մաքրելու է փողոցները կեղտից, իսկ ձմռանը մայթերը մաքրելու է ձյունից։ Անցած տարի մունիցիպլիտետը ձեռք է բերել նաև աղբահանության մեքենա։ 2023 թվականին այդ սարքավորումների ձեռքբերման համար տարածքային հիմնադրամից հատկացվել է 200 156 լարի։