Նինոծմինդա քաղաքի Կամոյի 22 հասցեում կոյուղու խողովակը վնասվել է և կոյուղաջուրը լցվում է բնակիչ Լուսիկ Եղոյանի տան բակը։
Խնդրի առնչությամբ Լուսիկ Եղոյանը մի քանի անգամ դիմել է համապատասխան մարմիններին խնդիրը լուծելու խնդրանքով, սակայն մինչ օրս խնդիրը մնում է չլուծված։ Մենք որոշեցինք դիմել գամգեբելի Գագիկ Ղարսլյանին, ով պատասխանեց, որ գամգեոբան այս պահին չունի միջոցներ խնդիրը լուծելու համար և ավելացրեց, որ ընթացիկ մրցույթները պետք է ավարտվեն և մնացած գումարով նորից կհայտարարվի մրցույթ և այդ դեպքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրը:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Նյութը պատրաստել է Նոր ռադիոյի կամավոր Հրաչուհի Թովմասյանը