ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Վլադիմիր Պուտինը չգա հրադադարի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ, գրում է The Hill-ը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ, եթե Վլադիմիր Պուտինը չգա բանակցությունների սեղանի շուրջ, Թրամփը պատասխանել է. «Դա հնարավոր է»:
Սակայն այն հարցին, թե մտադիր է արդյոք դադարեցնել ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային, Թրամփը ուղղակիորեն չի պատասխանել, սակայն ասել է, որ եվրոպական երկրները պետք է ավելին անեն, քանի որ ավելի մոտ են հակամարտությանը։