Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղն ունի ցանքատարածություների ոռոգման խնդիր:
Գյուղում կան շատ առվակներ, որոնք կարելի է օգտագործել գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման համար, սակայն դրանք իրենց նպատակին չեն ծառայում:
Որոշ բնակիչներ գտել են այլընտրանքային միջոց, գնել են պոմպեր և ինքնուրույն ջրում են իրենց ցանքատարածությունները: Բայց ոչ բոլորը ունեն նման հնարավորություն, քանի որ անհատական ոռոգման համար մեծ ծախսեր են անհրաժեշտ:
Գյուղի բնակիչների խոսքով՝ վատ եղանակային պայմանների պատառով գյուղտնտեսական մշակաբույսերը չորանում են: Այդ պատճառով բնակիչներն ամեն տարի ցածր բերք են ստանում: “Ոռոգման համակարգը մեզ համար շատ կարևոր է, եթե մենք չկարողանանք ջրել կարտոֆիլի դաշտերը, ապա ինչ ապրուստ ենք ունենալու վաղը “,-անհանգստություն հայտնեց գյուղի բնակիչներից մեկը:
Ամեն տարի Մեծ Գոնդուրա գյուղը բախվում են ցանքատարածությունների ոռոգման խնդրի հետ: Թե երբ կլուծվի այս խնդիրը, դեռևս հայտնի չէ:
Բորիս Ղարսլյան