Հաջողության բարձունքները․ Լյուսի Ունանյանի պատմությունը բիզնեսում

Հաջողության բարձունքները․ Լյուսի Ունանյանի պատմությունը բիզնեսում

Լյուսի Ունանյանը 30 տարեկան է: Ծնվել և մեծացել է Ախալքալաքում, արմատներով Արագվա գյուղից է, մասնագիտությամբ՝ իրավաբան։ Լյուսին ունի շատ նախասիրություններ՝ գիրք կարդալ, զբաղվել սպորտով, սիրում է խաղալ վոլեյբոլ և բասկետբոլ, ինչպես նաև երկար տարիներ զբաղվել է թեթև ատլետիկայով, սիրում է ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Ինչպես նշում է Լյուսին, կարդալով գրքեր, ինքը ձևավորվել է որպես անհատ և համարում է, որ գրականությունը շատ մեծ դեր ունի իր կյանքում, ինչպես նաև մեծ լումա իր կայացման հարցում։

Կարդալով գրքեր՝ մենք կարող ենք ապրել այն բոլոր զգացողությունները, որը նկարագրվում է տվյալ գրքում և ունենալ շատ տարբեր մարդկանց կյանքի փորձ՝ չապրելով, այլ կարդալով։ Կարելի է տարբեր բաներ սովորել կերպարներից և լիքը լավ օրինակներ վերցնել նրանցից։

Լյուսի Ունանյանը և իր եղբայրը Ախալքալաքում բացել են իրենց առաջին ընտանեկան բիզնեսը՝ սրճարանը որը անվանել են «Coffeex»։ Նրա բիզնեսն ունի երկար նախապատմություն, այդ մասին զրուցեցինք Լյուսի Ունանյանի հետ․

«Գաղափարը ծագել է եղբորս մոտ։ Նահապետի բիզնեսի նախապատմությունը հետևյալն է՝ եղբայրս կանգնած է լինում ընկերների հետ, մոտենում է վրացի մի մարդ, ով տարբեր դռներ թակելով հարցնում է. «սուրճ ունե՞ք», երբ տարբեր տեղերից ոչ պատասխանն է ստանում, ճարահատյալ հեռանում է՝ ասելով. «սա ինչ քաղաք է»։ Եղբայրս, լսելով այդ ամենը և լինելով շատ հայրենասեր ու սիրելով իր քաղաքը, մտածում է ինչու մեր քաղաքում չլինի մի վայր, որտեղ մարդիկ կարող են գալ և սուրճ խմել։ Եվ այսպիսով առաջարկում է հիմնել մեր բիզնեսը, որը արդեն երկու տարեկան է։ Այս բիզնեսի զարգացման համար մեծ ռեսուրսներ և միջոցներ ենք ներդրել, առանց եղբորս ներդրման և ջանքերի նման գաղափարը դժվար էր իրականացնել։ Անվանումը նույնպես մտածել է եղբայրս, իսկ կազմակերպչական հարցերով զբաղվել եմ ես»,- ասաց Լյուսի Ունանյանը։

Նա նաև խոսեց սկսնակ բիզնեսի դժվարությունների մասին՝ ասելով, որ ոչինչ հեշտ չի լինում։

«Չենք կանգնում նույն տեղում, աշխատում ենք կատարելագործվել և մատուցել ամենալավը։ Բիզնեսի հիմքում ընկած է մեր հաճախորդների հանդեպ վերաբերմունքը, հարգանքը և սերը։ Երկրորդ գործոնը, որը ընկած է մեր բիզնեսի հիմքում, որակի ապահովումն է, քանի որ պարբերաբար նոր բարեփոխումներ ենք իրականացնում՝ հետզհետե հմտանալով մեր գործում։ Մենք փորձում ենք ապահովել բարձր որակ մեր հաճախորդների համար, որին որ նրանք արժանի են»։

Երկրորդ ընտանեկան բիզնեսը, որով զբաղվում է Լյուսին, երեխաների ժամանցի հետ է կապված Երևանում այս ոլորտում աշխատելով մի քանի տարի՝ Լյուսին նկատում է, որ Ախալքալաքում չկան նմանատիպ ծառայություններ և որոշում է ստեղծել այնպիսի մի բիզնես, որը կծառայի երեխաներին, կապահովի նրանց ժամանցը և կուրախացնի նրանց։

«Հնարավորություն ունենալով՝ մասնակցեցի RDYE ծրագրին և բազմաթիվ և բավականին բարդ փուլեր անցնելով մի քանի փուլով պետք է ներկայացվեր նախագիծը, մենք այդ ամենը կազմակերպեցինք ու ներկայացանք Բակուրիանիում բիզնես ծրագրով: Այս գործում մեծ դեր են ունեցել ընտանիքիս անդամները, մարդիկ, ովքեր վստահել և հավատացել են ինձ»։

Լյուսին շնորհակալություն է հայտնում տվյալ անձանց` Մզիսա Խմալաձեին, ինչպես նաև Լյոլյա Ռաիսյանին, Նանա Բրոյանին, Թերեզա Չիվչյանին, ինչպես նաև շատ ուրիշներին, ովքեր մեծ դեր են ունեցել բիզնես-ծրագրի ներկայացման և հաղթանակի համար։

«Հույս ունեմ, որ մեկ տարվա կտրվածքով նույնպես լուրջ զարգացումներ կունենանք տվյալ ոլորտի հետ կապված»։

RDYE ծրագրի հաղթող Լյուսի Ունանյանին, ով մտածում է Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների համար անմոռանալի հիշողություններ ստեղծելու մասին։

 Տեղեկանալով տարածաշրջանի կարիքների ու պահանջների մասին՝ ընտանիքի հետ ստեղծել է Wow Show ժամանցային ծառայությունը, որի նպատակն է պլանավորել մանկական երեկույթներ ցանկալի ժամին և վայրում։

 Ծառայությունը շահագրգիռ կողմերին առաջարկում է ընտրության լայն տեսականի.

 Անիմատորներ,

 Հեքիաթների հերոսներ,

 Մուլտֆիլմի հերոսներ,

 Զվարճալի խաղեր,

 Երաժշտական ​​միջոցառումներ,

 Ֆոտո և վիդեո նկարահանում,

 և ևս մեկը։

Լյուսիի մասին նորից ու նորից կպատմենք։ Միևնույն ժամանակ մեծ հաջողություն մաղթենք ախալքալաքցիների 64 գյուղերի սիրելի ծառայություններից մեկը դարձած RDE ծրագրի հաղթողի աշխատանքին։

Ծանոթացեք RDE նախագծի հաղթող Լյուսի Հունանյանի հետ, ով անմոռանալի հիշողություններ է ստեղծում Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների համար։

 



Opinion, pooling and voting