Լոս Անջելեսի մերձակայքում նոր անտառային հրդեհ է բռնկվել, ավելի քան 31,000 մարդու համար պարտադիր տարհանման հրաման է տրվել

Լոս Անջելեսի մերձակայքում նոր անտառային հրդեհ է բռնկվել, ավելի քան 31,000 մարդու համար պարտադիր տարհանման հրաման է տրվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ Լոս Անջելեսից մոտավորապես 80 կմ հյուսիս, նոր հրդեհ է բռնկվել, հայտնում է Reuters-ը։

Հրապարակման համաձայն՝ կրակն արագորեն տարածվել է 9400 ակր տարածքի վրա, ինչին նպաստել է ուժեղ քամին։ Ստեղծված իրավիճակի պատճառով ավելի քան 31.000 մարդ ստացել է պարտադիր տարհանման հրաման, 23.000 մարդ ստացել է տարհանման նախազգուշացում։

Ինչ վերաբերում է հունվարի 7-ին Լոս Անջելեսում բռնկված երկու հրդեհներին, ապա հրշեջներին հաջողվել է դրանցից էլ ավելին վերահսկողության տակ առնել։ Eaton Fire-ը ներկայումս մեկուսացված է 91%-ով, իսկ Palisades Fire-ը՝ 68%-ով:

Տեղեկատվության համար, այս հրդեհների հետևանքով զոհվել է 28 մարդ, վնասվել է մոտ 16000 շենք։