Երեկ երեկոյան NOR ռադիոկայան էր դիմել Տամբովկա գյուղի բնակիչը, ով նշեց, որ չնայած գյուղ տանող ճանապարհահատվածը մաքրվել է ձյունից, այնուամենայնիվ գյուղամիջյան ճանապարհը դեռ չի մաքրվել։
«Արդեն 4-5 օր է գյուղամիջյան ճանապարհներին «սար» է գոյացել, մաքրման աշխատանքներ չեն իրականացվում։ Մենք նոր ճանապարհներ ենք բացել լճի վրայով, տվյալ հատվածներն էլ հալվել են։ Մեքենաները թողնում ենք լճի ներքևի հատվածում, որ տուն հասնենք։ Ինչ անենք, գնանք ուրիշ տեղ ապրենք, ընդամենը 1 կիլոմետր է փակ, էդքան էլ երկար տարածք չէ»,- բողոքեց Տամբովկա գյուղի բնակիչը։
Ինչ վերաբերվում է գյուղամիջյան ճանապարհների մաքրմանը, Տամբովկա գյուղի գյուղապետը բնակչին ասել է, որ չեն կարող մաքրել ճանապարհները, քանի որ (լիմիտ) չկա։
Այս հարցով դիմեցինք Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանին:
Չնայած նրան, որ գյուղապետը ասել է «լիմիտ» չկա, մինչդեռ փոխքաղաքապետը մեզ հայտնեց, որ իհարկե մաքրվում են։
Բնակչի խոսքը ավելի մանրամասն աուդիոնյութում․