Եվրախորհրդարանը կոչ է արել ընդլայնել ռուսական լրատվամիջոցների դեմ պատժամիջոցները

Եվրախորհրդարանը կոչ է արել ընդլայնել ռուսական լրատվամիջոցների դեմ պատժամիջոցները

Եվրախորհրդարանի անդամները բանաձև են ընդունել, որը կոչ է անում ընդլայնել պատժամիջոցները ռուսական լրատվամիջոցների դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացմանը: Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում:

«Մենք կոչ ենք անում ԵՄ-ին ընդլայնել պատժամիջոցները ռուսական լրատվամիջոցների դեմ, որոնք ապատեղեկատվության և տեղեկատվության շահարկման արշավներ են իրականացնում՝ աջակցելով և արդարացնելով Ուկրաինայի դեմ ագրեսիան»,- ասվում է բանաձևի տեքստում։