Ղաուրմա գյուղի գիշերային լուսավորության խնդրին կտրվի լուծում

Ղաուրմա գյուղի գիշերային լուսավորության խնդրին կտրվի լուծում

NOR ռադիոկայան են կրկին դիմել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակիչները փողոցային լուսավորության տեղ- տեղ բացակայության խնդրով ։

Այս խնդրով դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանին։

Բդոյանը նշեց, որ ինքը տեղյակ չէր խնդրի մասին և այս պահից աշխատողներ կուղարկի տվյալ գյուղ, որպեսզի խնդրին լուծում տրվի։

Նշենք որ, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում մի շարք բնակիչներ իրենց փողոցում չունեն լուսավորություն։ Լուսավորություն չկա գյուղի կենտրոնական փողոցում և դպրոցի տարածքում՝ արդեն երկու ամիս։

2024 թվականի դեկտեմբերի 27-ին պարզելու համար, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու նշված խնդիրների շուրջ, NOR ռադիոկայանի լրագրողը հեռախոսազրույց էր ունեցել Ղաուրմա գյուղի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ։ Մեր այն հարցին՝ տեղյակ են արդյոք, որ գյուղում առկա էր գիշերային լուսավորության խնդիր և ինչ միջոցներ են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

Վերջինս պատասխանել էր․ «Գիշերային լուսավորության բացակայության պատճառը այն է, որ լամպերը վառվել են»։

Մեր այն հարցին, թե երբ խնդրին լուծում կտրվի, Քոթոյանը պատասխանել էր, որ կոնկրետ ժամանակ չի կարող նշել և հավելել. «Օրերս կապնվեք, այդ խնդրի լուծման պատասխանը կստանաք»։