Քննչական ծառայության աշխատակիցները բացահայտել են 4 անձի՝ խարդախությամբ ուրիշի ունեցվածքի խոշոր չափերի յուրացման և խմբով ապօրինի եկամուտներն օրինականացնելու համար։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում չորս անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով ձեռք բերելու և խմբով ապօրինի եկամուտներն օրինականացնելու փաստի առթիվ, նախնական համաձայնությամբ՝ մի խմբի կողմից՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը։
«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները տարբեր անձանց անունից առցանց տոտալիզատորներից մեկի կայքում խաղադրույքներ են կատարել նախապես ընտրված սպորտային խաղերի վրա, իսկ խաղի ավարտից հետո հանցավոր խմբի անդամներից մեկը և լիազորված անձը նույն ընկերության ներքին կառավարման ծրագրում արհեստականորեն փոխել է խաղի արդյունքները և պարտվող տոմսին տվել հաղթողի կարգավիճակ։ Այդ կերպ ամբաստանյալները ապօրինի կերպով ձեռք են բերել տոտալիզատորին պատկանող ընդհանուր առմամբ 700 000 լարի։ Ամբաստանյալները, ապօրինի կերպով ստացած եկամուտներն օրինականացնելու նպատակով, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարը ներառել են տնտեսական շրջանառության մեջ և ձեռք են բերել երկու ավտոմեքենա։ Նախաքննության ընթացքում առգրավվել են վերոնշյալ մեքենաները, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված կանխիկ գումարի մի մասը՝ 52 000 ԱՄՆ դոլարի չափով։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչպես նաև 194-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով», – ասված է տեղեկատվության մեջ:
Տարածում է tv9news.ge-ն։